Մոսկվայի «Райская трапеза» սրճարանում փոխհրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ՌԵՆ ԹՎ-ն:
Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են սեղանի մոտ նստած տղամարդիկ սկսում վիճաբանություն, ապա սկսում կրակել իրար վրա: Միջադեպի արդյունքում կա մեկ զոհ և մեկ վիրավոր:
Իրավապահները որոնում են հանցագործներին: Թիրախում երեք ավտոմեքենա կա, որոնցով միջադեպի մասնակիցները լքել են դեպքի վայրը: