Վրաստանի արդարադատության նախարարության շենքի տարածքում փոխհրաձգություն է տեղի ունեցել, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Միջադեպը տեղի է ունեցել շենքի տարածքում գտնվող երկու մասնավոր անձանց միջև, ովքեր կապ չունեն պետական կառույցի հետ: Նախնական տեղեկություններով, երկու կողմերն էլ հոսպիտալացվել են:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները: