Կամչատկայում փողոցային շները հարձակվել են 11-ամյա դպրոցականի վրա։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Кам 24»-ին։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, դպրոցից ոչ շատ հեռու գտնվող խաղահրապարակում։ Հրապարակված տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես է աղջիկը փորձում փախչել, սակայն շներին հաջողվել է գետնին տապալել երեխային։ Դպրոցականին փրկել են պատահական անցորդները։
Երեխայի մոր խոսքերով, աղջիկը լուրջ վնասվածքներ չի ստացել, քանի որ այդ օրը նրա հագին հաստ վերարկու է եղել։