Խորհրդարանը քննարկում է զինվորական ծառայության մասին օրենքի նախագիծը: Նախագծով մի շարք փոփոխությունների հետ միասին առաջարկվում է «Պատիվ ունեմ» ծրագրի մասով այսօր գործող նվազագույն 3 տարին կրճատել՝ հասցնելով 2 տարվա, ինչպես նաև առաջարկվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող բոլոր քաղաքացիներին, որոնք զինապարտ են, տրամադրել տարկետում մինչև ուսումնառության ավարտը:
Նախագծով զինծառայության մեկնող եղբայրներների դեպքում, եթե նրանք ցանկանում են նույն զորամասում ծառայել, վիճակահանության մասնակցում է միայն մեկ եղբայրը, իսկ եթե զինվորական ծառայության մեկնող քաղաքացու եղբայրն արդեն ծառայության մեջ է, վերջինս կարող է միանալ նրան, եթե համապատասխանում է այն պայմաններին, որոնք պարտադիր են տվյալ զորամասի համար՝ առողջական վիճակ, նվագախումբ և այլն:
Նախագիծը խորհրդարանում ներկայացնում է Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: