Հասարակություն գլխավոր 

Փոքր-ինչ մտեք մեր դրության մեջ. Ցմահ դատապարտյալը՝ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարո՛ն Նիկոլ Փաշինյան: Դուք հայտնեցիք ձեր քաղաքական դիրքորոշումը ցմահ ազատազրկման դատապարտվածների խնդիրներին լուծում տալու վերաբերյալ:

Սակայն մեզ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կաշկանդված է այդքան սպասված խնդրին լուծում տալու համար: Պարոն վարչապետ, խնդրում ենք օգնեք մեր նախկինում իրավապաշտպան նախարար Արտակ Զեյնալյանին եւ եւս մեկ անգամ ասեք Ձեր դիրքորոշման մասին, որպեսզի հրատապ քայլեր ձեռնարկվեն հնարավորինս սեղմ ժամկետներում:

Մենք այլեւս սպասելու ժամանակ չունենք: Անորոշությունը եւ սպասողականությունը քայքայել է ոչ միայն մեր, այլ նաեւ՝ մեր հարազատների նյարդերը եւ առողջությունը:

Այլեւս հնարավոր չէ սպասել, փոքր- ինչ մտեք մեր դրության մեջ: Հարազատներն ամեն օր սպասում են, որ պիտի զանգեմ ասեմ` եկեք ինձ տուն տարեք:

Քայլ արե՛ք, պարոն վարչապետ եւ անհատական մոտեցում ցուցաբերելով՝ ազատ արձակեք 20 տարուց ավելի իրենց պատիժները կրող ցմահ ազատազրկման դատապարտվածներին:

Անհամբեր սպասում ենք Ձեր արձագանքին:

Ստեփան Գրիգորյան, ցմահ դատապարտյալ

 

Նույն շարքից