Հասարակություն 

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել քաղաքացու դին

Մայիսի 7-ին, ժամը 10:41-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղի գերեզմանոցի մոտակայքում գտնվող ջրանցքում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Շ.Գ.-ի (ծնված 1940 թ.) դին:

***

Մայիսի 6-ին, ժամը 13:49-ին Քաղցրաշեն գյուղը սնուցող ջրանցքում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Որոնողական աշխատանքներն իրականացվել են ջրանցքի երկայնքով՝ Քաղցրաշեն գյուղից դեպի Այգեզարդ գյուղ (8 կմ) և ավարտվել են անարդյունք:

***

Մայիսի 5-ին, ժամը 11:58-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ենթադրվում է՝ Շ.Գ.-ն (ծնված 1940 թ.) ընկել է Երևան քաղաքի Նոր Խարբերդի ամառանոցների 1-ին փողոցի թիվ 24/20 հասցեում գտնվող ջրանցքը. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Ժամը 14:31-ին տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 13:00-ի դրությամբ ջրանցքի բոլոր ջրարգելակները փակվել են՝ ջրանցքի ջրի մակարդակը իջեցնելու նպատակով:

Ժամը 18:05-ին տեղեկություն է հաղորդվել, որ ջրի մակարդակն իջել է, խորությունը կազմում է մոտ 20 սմ, որոնողական աշխատանքների վերսկսման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

 

Նույն շարքից