Հասարակություն 

Փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն

Սեպտեմբերի 5-ին, ժամը 11։52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները Ս. Բ.-ին (1931թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Սեպտեմբերի 5-ին, ժամը 11։09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ. Մ.-ին (1959թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նույն շարքից