Փրկարար ծառայությունն օգոստոսի 12-ին, ժամը 21.46-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի մոտակայքում կորել է նույն գյուղի բնակիչ՝ 1958 թ. ծնված Կ. Տ.-ը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը որոնողական աշխատանքներ իրականացնելու համար:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը և 8 հրշեջ-փրկարար:
Ժամը 23.51-ին հրշեջ-փրկարարները Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհին հարակից հանդամասում քնած վիճակում հայտնաբերել են Կ. Տ.-ին և տեղափոխել տուն:
Որոնողական աշխատանքներին մասնակցել է նաև Շահումյան գյուղի 6 բնակիչ: