Հասարակություն 

Քադիրովը բացել է գաղտնիքը, թե ինչ է խոսել Պուտինի հետ իր հոր մահվանից հետո

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը բացել է գաղտնիքը, թե ինչ է խոսել Վլադիմիր Պուտինի հետ իր հոր՝ Չեչնիայի առաջին նախագահ Ահմեդ Քադիրովի մահվանից հետո:

Քադիրովը նշել է, որ հանդիպմանը ներկա են եղել ևս 12 չեչեններ, ովքեր գիտեն, թե ինչ է ինքն ասել Պուտինին:

«Իմ դիրքորոշումը մեկն էր՝ ավարտել պատերազմը: Ես պատրաստ էի լինել Ռուսաստանի հետ, եթե ինձ հնարավորություն տային վերականգնել ավերված Չեչնիան և խոստում, որ դեմ չեն լինի մահմեդականությանը: Այդ պայմանավորվությամբ ես սկսեցի աշխատել»,-ասել է Քադիրովը:

Չեչնիայի ղեկավարը նաև պատմել է իր հոր և Պուտինի հանդիման մասին:

Նույն շարքից