Հասարակություն գլխավոր 

Քաղավիացիայի վարչությունն ուսումնասիրում է «Победа»-ի կողմից դեպի Գյումրի թռիչքները դադարեցնելու մասին տեղեկությունները

Ռուսական «Победа» ավիաընկերությունն այս տարվա ձմեռային սեզոնից հետո դադարեցնելու թռիչքները Մոսկվայից դեպի Գյումրի: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Նշվում է, որ նման որոշում կայացվել է Շիրակ օդանավակայանում վառելիքի թերլիցքավորումների պատճառով:

Analitik.am-ի հետ զրույցում Քաղավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանն ասաց, որ կապ են հաստատել ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի հետ.« Այս պահին որևէ նման խնդիր չկա, բայց մենք շարունակում ենք ուսումնասիրել»:

Մեր ճշտող հարցին, թե կարելի է արդյո՞ք ենթադրել, որ նման բան իրականում չկա, Աղաբեկյանն ասաց, որ ընկերությունը չի հաստատել ինֆորմացիան. «Այս պահին ավել որևէ բան չեմ կարող ասել, ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, միգուցե ավելի ուշ նոր տեղեկություններ լինեն»:

Նույն շարքից