Հասարակություն 

Ծեծկռտուք է տեղի ունեցել «Ժառանգության» և «ՔԳ» ՀԿ-ի անդամների միջև

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակում այսօր` օգոստոսի 14-ին, ժամը 18:00-ի սահմանում,  «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանը ծեծի է ենթարկել «ՔԳ» ՀԿ խորհրդի նախագահ Նարեկ Սամսոնյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ  խորհրդի նախագահի օգնական Արեգ Սարգսյանը` նշելով, որ Հովսեփ Ղազարյանը ՀԿ գրասենյակ է գնացել 7 մարդու հետ և կռիվ սկսել ՀԿ անդամների հետ:

«Նարեկը երեկ լրատվամիջոցներից մեկին հարցազրույց էր տվել և իր կարծիքը հայտնել Հայաստանի ընդդիմադիր ուժերի մասին, այդ թվում նաև «Ժառանգության»:  Երբ այդ նյութը հայտնվել էր ֆեյսբուքում, Հովսեփ Ղազարյանը Նարեկին էր գրել և պատասխան պահանջել: Նարեկը չէր ցանկացել նրա հետ դրսում հանդիպել և հրավիրել էր մեր գրասենյակ»,-պատմեց նա:

Արեգ Սարգսյանի խոսքով`  Հովսեփ Ղազարյանը «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակ է եկել «Ժառանգություն» կուսակցության 7 այլ անդամների հետ, սկսել է գոռգոռալ ու հարձակվել է Նարեկ Սամսոնյանի և ՀԿ այլ անդամների վրա, իրենք էլ պաշտպանվել են, սկսվել է ծեծկռտուք։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից