Ապրիլի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական կողմից խորհրդատվությունները ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ ռուսական կողմից` ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերն անդրադարձել են Եվրոպական կառույցներում ընթացող գործընթացներին, ինչպես նաև այդ կառույցների շրջանակներում երկու երկրների համագործակցության հարցերին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:
Նույն օրը Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: