Հասարակություն 

Քաղաքաշինության նախարարն անդրադարձել է մշակութային օջախները հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելու խնդրին

Հոկտեմբերի 20-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարարն անդրադարձել է հանրապետությունում գործող մշակութային օբյեկտների` հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված լինել-չլինելու խնդրին: Իրավիճակի գնահատման համար նախարարը հանձնարարել է   աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչությանը` այս համատեքստում սեղմ ժամկետում ուսումնասիրություններ կատարել ՀՀ տարածքում` ներկայացնելով գործող մշակութային օջախներում տիրող պատկերը, մասնավորաբար` ինչ վիճակում են մուտքերը, ինչ տոկոս են կազմում թեքահարթակներ ունեցող օբյեկտներն ընդհանուրի մեջ և այլն:

 

ՀՀ քաղաքաշինության նախարարը նշել է, որ տվյալների հավաքագրումից և  իրավիճակը գնահատելուց հետո միայն հնարավոր կլինի քայլեր ձեռնարկել խնդրին լուծում տալու նպատակով:

 

             Նախարար Սարգսյանն անդրադարձել է նաև դեռևս հոկտեմբերի 6-ին մեկնարկած Երևանյան ճարտարապետական բիենալե-2014 համահայկական մրցույթ-ցուցահանդեսի  ընթացքին: Այս առումով զեկուցվել է, որ առաջիկայում մասնագիտական ժյուրին փակ, գաղտնի կարգով գնահատելու է ներկայացված աշխատանքներն` ըստ համապատասխան չափորոշիչների, ինչին կհաջորդի արդյունքների ամփոփումը, ապա` կհայտարարվեն հաղթողները:

 

            Հիշեցնենք, որ մրցույթ-ցուցահանդեսը ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կգործի մինչև ս/թ նոյեմբերի 6-ը:

Նույն շարքից