Հասարակություն 

Քաղաքապետարանն ապրիլյոթյան անակնկալ է մատուցել նաև կին վարորդներին

Մայրության և գեղեցկության օրը Երևանի քաղաքապետարանն ապրիլյոթյան անակնկալ է մատուցել նաև կին վարորդներին՝ նրանց նվիրելով բացիկներ և ծաղիկներ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, ուշադրությունից գոհ կին վարորդները նշել են, որ դա իսկապես հաճելի անակնկալ է և շնորհակալություն են հայտնել նախաձեռնության համար:

Նույն շարքից