Հայաստան Քաղաքական Բարի օր 

Քաղաքացիները պետք է մի բուռ հող լցնեն ՀՀԿ-ի դագաղին և թաղեն նրան. ԱԳ փոխնախարարի ատելությունը սահմաններ չի ճանաչում

Երբ օրգանիզմը մեռած է լինում և թաղած չի լինում, դա բերում է զոմբիացման կամ վամպիրիզմի, զոմբիներն են, որ քայլող մեռելներ են, կամ վամպիրներն են, որ շարունակում են արյուն խմել: 5-րդ ալիքի եթերում ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի հետ բանավեճի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարարի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով նրան, թե ինչու է Իմ քայլը դաշինքն այդքան խոսում ՀՀԿ-ի մասին:

Ռուբինյանը նշել է, որ իրենք ուզում են թաղել մեռելին, իրենց համար կարևոր է, որպեսզի Հանրապետական կուսակցությունը, որը մարմնավորումն է կեղծիքի համակարգի, որը եղել է, թաղվի, որպեսզի Հայաստանում իրական բանավեճ սկսվի, քանի որ մեռելի հետ բանավիճելը շատ դժվար է. «Ես հույս ունեմ, որ դեկտեմբերի 9-ի ընտրությունները կդառնան ՀՀԿ-ի՝ որպես արատավոր համակարգի մարմնացման, թաղման գործընթացը, երբ ցանկացած քաղաքացի կքվեարկի Իմ քայլը դաշինքին, չի քվեարկի ՀՀԿ-ին և այդպիսով մի բուռ հող կլցնի այդ դագաղին:

Աշոտյանն իր հերթին հայտարարել է, որ իրենք դիմելու են միջազգային դիտորդներին նման ատելության խոսքի համար. «Հիշեք այս անձնավորությունը ՀՀ փոխարտգործնախարարն է, մարդ, ով հենց նոր ատելության խոսք, անհադուրժողականություն տարածեց մեր հանդեպ, ՀՀԿ-ի հանդեպ, որի անդամները ՀՀ քաղաքացիներ են: Ես ֆիքսում եմ, որ սա ատելության խոսք էր: Ես ցավում եմ, որ այսքան երիտասարդ է ու այսքան նատաշա»:

 

Նույն շարքից