Հասարակություն 

Քանաքեռզեյթունցի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան

Երևանի քաղաքապետարանի  «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրի շրջանակներում, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով, բակային ճամբարներ են գործում նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որտեղ  իրենց հանգիստն են անցկացնում շուրջ 200 երեխաներ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Բակային ճամբարների առօրյան ընդգրկում է ուսուցողական ու ճանաչողական բնույթի ծրագրեր, մարզական խաղեր, կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ  մեր երկրի  քաղաքների, նաև մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձաններ, թանգարաններ: Այս համատեքստում քանաքեռզեյթունցի երեխաներն այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան, ծանոթացել մայրաքաղաքի պատմությանն ու դիտել բազմաթիվ ցուցանմուշներ:

Նույն շարքից