Ռեփեր Քանյե Ուեսթը վերջին օրերին ուղեկցում է իր կնոջը՝ Քիմ Քարդաշյանին, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից առաջ Հայաստան այցի ընթացքում, գրում է Buzzfeed-ը «Քանյե Ուեսթը ժպտացել է Հայաստանում» վերնագրված հոդվածում:

Այս ողջ ընթացքում նրան կարելի էր տեսնել Քիմի հետ, մինչ վերջինս շրջագայում է երկրով: Չնայած դրան՝ Քանյեն, այնուամենայնիվ, ներկա չի գտնվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը:
Ուրբաթ օրը Ուեսթը միայնակ հայտնվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որտեղ հանդիպել է ուսանողների հետ և լսել նրանց երաժշտությունն ու ծանոթացել անիմացիոն նախագծերին:

Նա կարծես լավ ժամանակ է անցկացրել, գրում է Buzzfeed-ը՝ հավելելով, որ չնայած Քանյեի հետ պետք է որ դա դժվար լինի:

«Ուշադրությո՛ւն, Քանյեն ժպտում է, Քանյե Ուեսթն իսկապես ժպտում է»,- գրել է Buzzfeed-ը՝ հրապարակելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում Քանյե Ուեսթի լուսանկարը:

