Քաղաքական 

Քառյակը հերթական դռնփակ նիստն է հրավիրել

Ազգային ժողովի ոչ իշխանական 4 ուժերն (ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ,«Ժառանգություն» ) այսօր՝ ապրիլի 2-ին, նիստ են գումարել: 

 

Նրանց փոխանցմամբ՝ այս անգամ նիստը կայանում է ԲՀԿ խմբակցության սենյակում: Նախնական տեղեկություններով՝ նիստին մասնակցում են Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ-ից, Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը՝ ՀԱԿ-ից, Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը եւ Ստեփան Մարգարյանը՝ ԲՀԿ-ից եւ Ռուբեն Հակոբյանն ու Թևան Պողոսյանը՝ «Ժառանգությունից»:

 

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին քառյակը բարձրացնելու է կառավարության անվստահություն հայտնելու հարցը: Այսօր ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Պարտադիր կուտակային կենսաթոշակի» մասին օրենքի մի շարք դրույթներ:

Նույն շարքից