Մշակույթ Հասարակություն 

Քիմ Քարդաշյանը՝ բիզնես լեդի դառնալու և հոր տված դասերի մասին

Անհերքելի է, որ Քիմ Քարդաշյանը բացի ռեալիթի-շոուի աստղ լինելուց՝ նաև հաջողակ բիզնես-լեդի է, գրում է Business Insider-ը:  Չնայած, որ Քարդաշյանի հայրը` Ռոբերտ Քարդաշյանը, բավական հարուստ էր, նրա դուստրը  դեռ դեռահասության տարիքից աշխատում էր ու սեփական գումարը վաստակում:


Քիմը սկսել է աշխատել դեռ վաղ տարիքից՝ չնայած իր հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, բավական հարուստ է եղել:


Variety-ին տված հարցազրույցում Քիմը պատմել է, որ հայրն իրեն սովորեցրել է խնայող լինել, «ամեն ինչի համար պայմանագիր կնքել»:



 «Ես 4 տարի աշխատել եմ հագուստի խանութում: Դա ինձ դուր եկավ: Երբ դարձա 16 տարեկան, հայրս ինձ ստիպեց պայմանագիր ստորագրել. նա մեզ ստիպում էր ամեն ինչի համար պայմանագիր կնքել. եթե ես հարվածեի մեքենաս, ես պարտավոր կլինեի դրա համար վճարել…»:



Հետո Քիմն սկսել է աշխատել հոր իրավաբանական գրասենյակում, նաև հագուստներ է վաճառել eBay-ով. «Հետո ես սկսեցի իմ հարուստ ընկերների ու ծանոթների զգեստապահարաններից  վերցնել դիզայներական հագուստները, որոնք նրանք այլևս չէին կրելու, ու վերավաճառել դրանք »:



Քարդաշյանը սկսել է զբաղվել այնպիսի հայտնիների զգեստապահարաններով, ինչպիսիք են՝ Փերիս և Նիքի Հիլթոնները, Սինդի Քրոուֆորդը, Սերենա Ուիլյամսը, Նիքոլ Ռիչին և այլք:



Forbes-ի տեղեկությամբ՝ 34-ամյա Քարդաշյանը 2014թ. 28 մլն դոլար է վաստակել, իսկ վերջերս նա ճանաչվել է Time ամսագրի վարկածով 2015թ. աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը:

Նույն շարքից