Հասարակություն 

Քիմ Քարդաշյանը Ամալ Քլունիի իրավական հարցերով օգնակա՞ն

Լուրեր են տարածվել, որ Քիմ Քարդաշյանը ցանկանում է աշխատել որպես Ամալ Քլունիի՝ իրավական հարցերով օգնական:

Իրականում Քիմ Քարդաշյանը չի ցանկանում աշխատել որպես Ամալ Քլունիի՝ իրավական հարցերով օգնական՝ չնայած այս շաբաթ ծիծաղելի պատմություն է եղել,-այս մասին գրում է  Gossip Cop կայքը:



National Enquirer-ի էջերին մի հոդված է հայտնվել, որտեղ նշվել է, թե  Քլունին «խուսափում էր Քիմի հաղորդագրություններից», այն բանից հետո, երբ իբր ռեալիթիի աստղը անընդհատ զանգել է՝ «առաջարկելով իր ծառայությունները՝ որպես իրավական օգնական»: Այս անդրադարձը Քարդաշյանի հետաքրքրվածությունը կապում է այն փաստի հետ, որ մարդու իրավունքների դատապաշտպան Ամալ Քլունին այժմ աշխատում է Հայոց Ցեղասպանության հետ կապված գործի վրա, իսկ Քարդաշյանն «հայտնել էր իր հայկական ժառանգության մասին»:



Մեկ այլ կայք, Enquirer-ը, հաղորդում է, որ Ամալ Քլունին և Քիմ Քարդաշյանը երկուսն էլ հաջողակ, սակայն չափազանց տարբեր կարիերաներ ունեն: Enquirer-ը նշում է,  որ նրանք երբեք միասին չեն աշխատի, և գիտի, որ Քարդաշյանն ու նրա կարիերան հեշտ խոցելի են ծաղրանքների համար:

Նույն շարքից