Տասնամարտի օլիմպիական խաղերի չեմպիոն (1976թ.) ամերիկացի Բրյուս Ջեները հայտարարել է, որ ինքը կին է, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Washington Post–ին։
ABC հեռուստաընկերության եթերում 65–ամյա Ջենները ներկայացել է կնոջ հագուստով։ Մարզիկը հայտարարել է, որ այլևս «չի կարող ստել և թաքցնել ճշմարտությունը»։ Նա նշել է, որ «բոլոր մտադրությունների և նպատակների տեսանկյունից իրեն կին է զգացել»։ Ջեների խոսքով` 1976թ.–ի օլիմպիադայի ժամանակ նա իրեն արդեն կին էր զգում։