Հասարակություն 

Քիմ Քարդաշյանն և Քանյե Ուեսթը պատրաստվում են Փարիզում նշել ամուսնության մեկ ամյակը . The Mirror

Արևմտյան շոու բիզնեսի ամենաշատ քննարկվող զույգերից մեկը` հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը, պատրաստվում են երկրորդ անգամ սիրո և հավատարմության երդում տալ՝ Փարիզում:

 


Ինչպես նշում է mirror.co.uk-ը, մեկ տարի առաջ Ֆլորենցիայում ամուսնացած զույգն այժմ Փարիզում ռոմանտիկ վայր է փնտրում, որպեսզի վերապրի ամուսնության երջանիկ պահերը:

 


Զույգի ընկերներից մեկը պատմել է, որ 37-ամյա ռեփեր Ուեսթը ցանկացել է ամուսնության առաջին տարեդարձի կապակցությամբ հանրահայտ Էյֆելյան աշտարակի վրա լույսերով գրված տեսնել իր ու կնոջ անունները: Սակայն Փարիզի իշխանությունները բացասական պատասխան են տվել:

 


Այժմ Ուեսթը մտադիր է ռոմանտիկ ուղևորություն կազմակերպել Սեն գետով` լարային քառյակի ու օպերային երգիչների մասնակցությամբ:



 

 

Նույն շարքից