Հասարակություն 

ՔԿՀ պետը պատմել է, թե ինչպես են Կոկորինն ու Մամաևը «Բուտիրկայում» զուգարան մաքրում

Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինը և Պավել Մամաևը, որոնց մեղադրանք է առաջադրվել մի քանի ծեծկռտուք սարքելու համար, շարունակում են գտնվել «Բուտիրկա» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին հայտնում է Լենտան:

Քրեակատարողական հիմնարկի պետ Սերգեյ Տելյատնիկով МК-ին պատմել է, թե ինչ պայմաններում են ապրում ֆուտբոլիստները: Նա մասնավորապես հայտնել է, որ վերջիններս գտնվում են առանձին խցերում, ունեն մեկական հարևան, որոնց հետ խնդիրներ չեն առաջացել: Նշվում է, որ խցակիցները ֆուտբոլիստներից գումար չեն վերցնում: Տելյատնիկովը հայտնել է, որ մարզիկները հերթականությամբ նաև զուգարան են մաքրում՝ դա անելով իրենց կամքով:

Կոկորինն ու Մամաևը ՔԿՀ-ում կմնան մինչև դեկտեմբերի 8-ը:

 

Նույն շարքից