Հայաստան Հասարակություն 

Արցախի Նախագահն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի հետ:

 

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից՝ հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

 

Նույն շարքից