Հասարակություն 

Քննարկվել է Հիդրոօդերևութաբանության ծառայության արդիականացման ճանապարհային քարտեզը

Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԻ նախախար Դավիթ Տոնոյանն ընդունեց Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցության փորձագիտական պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց փորձագիտական խմբի կողմից Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի շրջանակում ներկայացված ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության» ծառայության արդիականացման ճանապարհային քարտեզը, որի միջոցով հնարավոր կլինի լուծել ծառայության օպտիմիզացիայի և թվայնացման խնդիրները:

Նախնական եզրակացություն-հաշվետովության մեջ ներկայացված են ծառայության արդիականացմանն ուղղված հիմնական 3 առաջնահերթությունները.

• կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումների իրականացումը և հավաքագրված տվյալների հիման վրա ռիսկերի հաշվարկումն ու դրանց մասին վաղ ազդարարումը շահառուներին տնտեսության և հատկապես գյուղատնտեսության ոլորտում, որի վնասների գրեթե 80%-ը պայմանավորված է բնակլիմայական իրավիճակով:
• «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության» ծառայության արդիականացումը պետք է հնարավորություն տա օգտվել նաև հիդրոօդերևութաբանական տեղեկատվական հատուկ բազա ունեցող միջազգային բաց աղբյուրից և վերլուծել այնտեղ առկա տեղեկատվությունը:
• Միջազգային փորձագիտական խմբի կողմից ներկայացված առաջարկություններում նախատեսվում է նաև վերապատրաստման դասընթացներ իրականացնել ծառայության աշխատակիցների հետ:

Նույն շարքից