Քաղաքական 

Քոչարյանի հայտարարությունները անցյալում մնացած քաղաքական գործչի ժամանակավրեպ վերլուծություններ են

Երկրորդ նախագահի հարցազրույցը համեմված էր ոչ ընդունելի, որոշ դեպքերում նաեւ վիրավորական արտահայտություններով: Այդ մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը:


«ՀՀԿ-ի համար քաղականության մեջ բանավեճը ՀՀԿ-ի համար ընդունելի տարբերակ է,  բայց երկրորդ նախագահի հարցազրույցը համեմված էր ոչ ընդունելի, որոշ դեպքերում նաեւ վիրավորական արտահայտություններով, իսկ վիրավորական տոնայնությունը խոսում է փաստերի բացակայության մասին: Քաղաքական բանավեճում վիրավորանքի գործիքակազմը չի զարդարում որեւէ քաղաքական գործչի, առավել եւս պաշտանթող նախագահին»,- արձանագրել է Շարմազանովը:


Վերջինիս կարծիքով, Քոչարյանի վերլուծություններն ընդամենը անցյալում  մնացած քաղաքական գործչի ժամանակավրեպ վերլուծություններ են:


Շարմազանովը գազային համաձայնագրերի մասով էլ նշեց. «Հանրապետականը  վճռական է իր ծրագրերում: Ռուսաստանի հետ վերջերս ստորագրված գազային եւ նավթային պայմանագրերի մասին բազմիցս խոսվել է պառլամենտում եւ պառլամենտից դուրս: Ի տարբերություն քաղաքական շատ գործիչների, մենք իրականացնում ենք քայլեր, որոնք պետք է դրական ազդեցություն ունենան Հայաստանի վրա եւ դրանք բխում են մեր քաղաքացիների շահերից»:

Նույն շարքից