Հասարակություն 

Քորթնի Քարդաշյանը ու Սքոթ Դիսիքը բաժանվել են. ԶԼՄ-ներ

Արտասահմանյան որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ ռեալիթի շոուի աստղ Քորթնի Քարդաշյանը ու նրա սիրեցյալը՝ Սքոթ Դիսիքը, բաժանվել են 9 տարվա հարաբերություններից հետո:

Քարդաշյանների շրջապատից աղբյուրները պնդում են, որ զույգը միշտ խնդիրներ է ունեցել, սակայն Դիսիքի անհավատարմությունը լցրել է Քորթնիի համբերության բաժակը:

«Դիսիքը Մոնտե Կառլոյում զվարճացել է իր նախկին ընկերուհու հետ: Նա ասում է իր ծանոթներին, որ այլևս հարաբերությունների մեջ չէ Քորթնիի հետ: Դա ստորացուցիչ է, ու Քարդաշյանը չի ցանկանում նրան հանդուրժել»,-հայտնել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Քորթնին ու Սքոթը ունեն 3 երեխա:

Նույն շարքից