Հայաստան Քաղաքական 

Քո լույսով գնացած ճամփեքը, ես մթով եմ անցել ու հետ-հետ, չկա մի մարդ, ով ինձ կարող է ստիպել հեռանալ. Ռուբեն Հայրապետյան

«Ստոպ, մենք հիմա Ֆուտբոլի ֆեդերիացիայի և ֆուտբոլի հետ կապված հարցեր ենք տալիս, պետք չէ ճարպիկություն անել, տղա ջան, որովհետև քո լույսով գնացած ճամփեքը, ես մթով եմ անցել ու հետ-հետ: Քաղաքական որևէ հարց չտաս»,-այսօր՝ մայիսի 12-ին, դիմելով լրագրողին, հայտարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Նշենք, որ լրագրողի հարցը վերաբերում էր Հայրապետյանի՝ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի անդամ լինելուն:

Հայրապետյանի խոսքերով, Ֆեդերացիայի նախագահի գործունեությունը հասարակական է, քաղաքական չէ:
Ինչ վերաբերում է իր հեռանալուն, ՀՖՖ նախագահն ասաց, որ խնդիր ունի լուծելու, երբ լուծի, ինքը կորոշի, թե ինչ է անելու. «Չկա մի մարդ, ով կպարտադրի ինձ հեռանալ: Եթե չեք իմանում, իմացեք»:

 

Նույն շարքից