Քաղաքական Միջազգային 

Օբաման առաջին անգամ դաշնային բանտ կայցելի

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ դաշնային բանտ կայցելի` ԱՄՆ-ի քրեական արդարադատության համակարգի դրության մասին ծրագրի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Variety-ն:

Օբաման կմեկնի Օկլահոմա նահանգում գտնվող Էլ Ռինո բանտ, որտեղ ներկա պահին 1.2 հազար կալանավոր է գտնվում:

Օբամայի շրջայցը բանտում կալանավորների հետ կլուսաբանի HBO հեռուստաալիքը այս աշնան իր եթերում:

Նշվում է, որ նախագահի այցն առաջինը կդառնա երկրի պատմության մեջ:

Նույն շարքից