2015/08/16 01:30 Հասարակություն Օբաման գոլֆ է խաղացել Բիլ Քլինթոնի հետ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շաբաթ օրը գոլֆ է խաղացել երկրի նախկին ղեկավար Բիլ Քլինթոնի հետ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով Սպիտակ տանը: Օբաման ընտանիքի հետ արձակուրդն անցկացնում է Մասաչուսեթս նահանգի Մարթաս-Վինյարդ առողջարանում: