Հասարակություն 

Օբաման Սուրբ Ծնունդն ընտանիքի հետ կնշի

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման  պատրաստվում է նշել Սուրբծննդյան տոներն ընտանիքի հետ` մեկնելով Հավայան կղզիների Հոնոլուլու քաղաք:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, տոների ժամանակ նախագահի ընտանիքը չի պատրաստվում մասնակցել կամ կազմակերպել որևէ պաշտոնական միջոցառում:

Հայտնի է, որ Օբամաների ամանորյա զվարճանքների ցանկում է գոլֆ խաղալը, ստորջրյա լողն ու գեղատեսիլ վայրերի այցելությունը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Օբաման ընտանիքի հետ Սուրբ Ծնունդը մշտապես նշում է  Հավայան կղզիներում: Սովորաբար նրանք կանգ են առնում ծովափին գտնվող առանձնատանը, որի օրավարձը 3.500 դոլար է:

Նույն շարքից