Հասարակություն 

Օբաման 1-ամյա Բենջամինին շնորհավորել է 101-ամյակի կապակցությամբ

ԱՄՆ նախագահի աշխատակազմը Յուտա նահանգի ընտանիքներից մեկին սխալմամբ շնորհավորական նամակ է ուղարկել՝ երեխային շնորհավորելով 101-ամյակի կապակցությամբ, մինչդեռ երեխան դեռ մեկ տարեկան է, հաղորդում է Lenta.ru-ն:

ԱՄՆ նախագահը, իր շնորհավորական նամակում նշել է, որ Բենջամինը ամերիկյան պատմության անմոռանալի մասն է, որ նման մարդիկ երկրին կօգնեն մեծ հաջողությունների հասնել:

Երեխայի ծնողները ենթադրում են, որ շփոթմունք է տեղի ունեցել, և նամակը սխալմամբ է իրենց հասել:

Նույն շարքից