Հասարակություն 

Օբաման 8 միլիոն դոլարով տուն է գնել Վաշինգտոնում

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում 8,1 միլիոն դոլար արժողությամբ տուն է գնել, հայտնում է The Washington Post-ը:

Նշվում է, որ տունը տեղակայված է Վաշինգտոնի հյուսիս-արևմտյան մասում գտնվող Կալորամա շրջանում:

Օբամայի տան մոտ է նաև ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի տունը:

Օբամաների ընտանիքը մտադիր է Վաշինգտոնում բնակվել ևս երկու տարի՝ առնվազն, որպեսզի երեխաներն ավարտեն միջնակարգ դպրոցը:

 

Նույն շարքից