Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով օգոստոսի 25-ին՝ ժամը 19:00-21:00-ն մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի անվան պուրակում կանցկացվի «Քանաքեռ-Զեյթունի ամառային անուրջներ» ուրախ համերգային ծրագիրը, որի ընթացքում ներկաներին սպասվում է նաև հետաքրքիր ցուցահանդես:
Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու «Քանաքեռ-Զեյթունի ամառային անուրջներ» համերգային ծրագրին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն