Քաղաքական 

Օգոստոսի 28-ին տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

Օգոստոսի 28-ին ժամը 11:00-ին տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում «Սանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն է: Նախագծով նախատեսվում է Սևանա լճից մինչև 40 միլիոն խորանարդ մետր ջրառ իրականացնել:

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետն այս հարցը համարեց կառավարության օրակարգի անցանկալի հարցերից:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ գաղափար կար ավելի շուտ հրավիրել արտահերթ նստաշրջան, սակայն Աժ նախագահ Արա Բաբլոյանի հետ զրույցից հետո եկել են համաձայնության, որ նիստը հրավիրվի օգոստոսի 28-ին, քանի որ ավելի վաղ ԱԺ պատգամավորներն արձակուրդից վերադարձած չլինեն:

Նույն շարքից