Samsung Electronics-ը աշխարհի օդանավակայաններում հատուկ կետեր է բացում, որտեղ հնարավոև կլինի վերադարձնել Galaxy Note 7 սմարթֆոնները, հայտնում է BBC-ն:
Ընկերությունը դեռ չի հայտնում, թե ինչ սմարթֆոններ են ստանալու Galaxy Note 7-ի փոխարեն դրանց սեփականատերերը:
Առաջին կետերը բացվել են հենց հարավկորեական օդանավակայաններում և Սան Ֆրանցիսկոյում: Շուտով նմանատիպ կետեր կբացվեն նաև ԱՄՆ-ի մյուս օդանավակայաններում և Ավստրալիայում: