Նորմանդյան կղզիների տարածքում օդանավ է անհետացել, որի ուղևորը եղել է արգենտինացի հայտնի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալան: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Նանտից Քարդիֆ թռչող օդանավի հետ կապը կորել է հունվարի 21-ին երեկոյան: Սալան միայն օրեր առաջ էր Նանտից տեղափոխվել Քարդիֆի համանունից ակումբ: Ամենայն հավանականությամբ, նա եղել է անձնական օդանավով:
Օդանավում եղել է երկու մարդ: