Iterfax.ru կայքի փոխանցմամբ՝ Օդեսական «Միլենիում 2003» ընկերությունը հայց է ներկայացնել Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ։
Ընկերությունում հայտնել են, որ հայցի ներկայացման պատճառն ընկերության հասցեին հնչած մեղադրանքն է, որը Սաակաշվիլին ասել է հուլիսի 23-ին։
Այդ ժամանակ Սաակաշվիլին հայտարարել էր, որ «բեռների մաքսազերծման մենաշնորհները պատկանում են ուկրաինացի գործարար Իգոր Կոլոմոյսկուն ենթակա «Միլենիում 2003» ընկերությանը»։
«Միլենիում 2003» ընկերությունում նշում են, որ Սաակաշվիլիին սխալ են իրազեկել, ինչի արդյունքում նա սխալ տեղեկություններ է տարածել։