Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Օդեսայի շրջանի Ռենի քաղաքում երեք տղամարդ կրակ են բացել մարդկանց ուղղությամբ:
Այս մասին հայտնել են օդեսայի շրջանային ոստիկանությունից, նշելով, որ երեք անհայտ անձ դիսկո բարի մոտ անկանոն կրակահերթ են բացել մարդկանց վրա ու դիմել փախուստի:
Տվյալների համափայն, կրակահերթի հետեւանքով 3 քաղաքացի ստեցել են վնասվածքներ ոտքերի շրջանում:
Ներկայումս նրանք հոսպիտալացվել են:
Իրավապահների հաջողվել է պարզել 2 հանցագործների ինքնությունը:
Աշխատանքներ են տարվում երրորդ հանցագործին գտնելու ուղղությամբ:
Գործի փաստով տարվում է հետաքննություն՝ առայժմ խուլիգանության հատկանիշներով: