Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է 12 օրվա փոխարեն 3 ամսով երկարաձգել երկրում հայտարարված արտակարգ դրությունը:
Համապատասխան օրինագիծը չորեքշաբթի կներկայացվի նախարարների խորհրդի դիտարկմանը: Այնուհետև առաջարկը պետք է հավանության արժանանա խորհրդարանի կողմից:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Փարիզում 6 ահաբեկչություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել էր 10-ից ավելի մարդ: