Հնդկական Բիրսինգպուր քաղաքում օձի խայթոցի զոհ դարձած տղամարդը կծել է կնոջ, որպեսզի վերջինս էլ մահանա իր հետ: Հայտնի է, որ օձը հնդիկ տղամարդուն կծել է, երբ վերջինս քնած է եղել: Առավոտյան արթնանալով և հասկանալով, որ մահանալու է՝ վերջինս հայտարարել է, թե շատ է սիրում իր կնոջը, ինչից հետո կծել է նրան:
Դեպքի վայր ժամանած բժիշկներին հաջողվել է փրկել կնոջը, իսկ ահա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել:
Ընդ որում, բժիշկներին հայտնի րէ, թե ինչու հնդիկը անմիջապես չի դիմել բժիշկների օգնությանը և նախընտրել է իր հետ այն աշխարհ տանել կնոջը: