Հասարակություն գլխավոր 

Օսիպյանի մոտ Մարտի 1-ի գործով ձերբակալված ոստիկանը լավ տպավորություն է թողել

Եթե նախաքննությամբ հիմնավորվի արարքը, պետք է պատասխանատվություն կրի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ խոսելով Մարտի 1-ի գործով ձերբակալված ոստիկանի մասին:

Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել էր.

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ  ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օսիպյանը նշեց, որ ձերբակալված անձն իր մոտ դրական տպավորություն է թողել, իր գործառույթները բարեխիղճ է կատարել:

Ոստիկանապետը չի կարող բացատրել ձերբակալությունը, սակայն պնդում է՝ եթե մեղավոր է, պետք է պատասխանատվության ենթարկվի: Եթե մարդ մեղավոր է, պետք է պատասխանատվության ենթարկվի: Դա վերաբերում է բոլորին:

Հարցին, թե հնարավո՞ր է լինեն նոր ձերբակալություններ ոստիկանության ներկա ու նախկին աշխատակիցների շարքերում, Օսիպյանը նշեց, որ պետք չէ որևե բան բացառել:

Նույն շարքից