Հայաստան Քաղաքական 

Մի օր էլ հնարավոր է նման աշխատաոճ որդեգրեն նաև ՀՀ իրավապահ մարմինները... Ռոբերտ Մելքոնյան

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երբ Արթուր Մեսչյանը դարձավ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ, հաճախակի հանդիպում էր լրատվամիջոցների հետ և շատ հուզված ու ամպագորգոռ, հպարտ հայտարարում, որ Օպերայի շենքի շրջակայքն ազատելու է սրճարաններից, որ ապամոնտաժվելու են Երևանի տեսքն աղավաղող, աղճատող կառույցները:

Եվ ի՞նչ... Ի՞նչ արեց... Ազատե՞ց...

Օպերայի սրճարաններից ապամոնտաժվեց միայն «ՋԱԶԶՎԵՆ», իսկ մյուսները՝ նաև Սամվել Ալեքսանյանի սրճարանը, դեռևս գործում են: Հավանաբար նա որպես ճկուն խելացի, արագ կողմնորոշվող, արագ հարմարվող, իրավիճակը ճիշտ գտնահատող, «ազնիվ» գործարար՝ քաղաքապետարանին կրկին նվիրաբերել է ԿամԱԶ-ներ:

Իսկ Երևանի աղճատված տեսքը մի քանի խեղճուկրակ, անշուք կրպակներ ու սրճարան քանդելով չէ...Դա լուրջ քաղաքաշինական, իրավական, գեղագիտական համալիր խնդիրներ է, որն այդպես էլ կարծես երբեք էլ չներկայացրեցին քաղաքապետի պաշտոնն զբաղեցրած անձն ու Արթուր Մեսչյանը...

Իսկ չեն քանդում, աչք են փակում ապօրինությունների նկատմամբ, քանի որ կիրառում են ծառայություն-ծառայության դիմաց աշխատաոճը:

Օրինակը վարակիչ է ու մի օր էլ հնարավոր է նման աշխատավոճ որդեգրեն նաև ՀՀ իրավապահ մարմինները՝ հանցագործությունների դեմ տարվող պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և տեխնիկական հագեցվածությունն արդիականացնելու նպատակով:
Ապօրինությունների, օրինականության խախտումների վրա կարելի է աչք փակել և օրինականությունը խախտելով՝ կիրառելով քաղաքապետարանի կամազային գործելաոճը, պահանջել պարեկային, ծառայողական մեքենաներ, վառելիք, համակարգչային, փորձաքրեագիտական և այլ տեխնիկական միջոցներ:

Եվ ի՞նչ...Կունենա՞նք օրինականության համար պայքարող ազնիվ, հետևողական և սկզբունքային իրավապահ համակարգ...Իհարկե ոչ....

Ամենավատ, ահավոր երևույթն օրինականության անվան տակ անօրինականությունների շարանն է, ապօրինությունների մուղամների պոպուրին...

Անօրինականությամբ օրինականություն չես հաստատի, այլ կհաստատես, կամրագրես անօրինականության մուտացիայի հաղթանակը...Կոռուպցիայի դեմ կոռուպցիայի մեջ խրվելով չես պայքարի...Պողոսներին Բուրատինոյի «Հրաշքների»՝ տվյալ դեպքում էյֆորիկ-հիմարների դաշտում երկար չես պահի...

Մի օր իրոք կգա արթնացման պահը...»:

Նույն շարքից