Հասարակություն 

Օրվա մեջ տասից ավել երկրաշարժ՝ ՀՀ-ում. սեյսմոլոգները հորդորում են խուճապի չմատնվել

17 երկրաշարժի ցնցում 1 օրում: Էպիկենտրոնը՝ Գավառ քաղաքից 16 կմ դեպի հարավ-արևմուտք, օջախի խորությունը՝ 10 կմ, ուժգնությունը՝ 0.5-1.4 մագնիտուտ, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում՝ 1-2 բալ: Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվությունն է: Ցնցումներն սկսվել են ժամը 11:03-ից և ավարտվել 13:24-ին:

Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանն է: 17 ցնցման առաջացրած իրարանցումի պատճառով այսօր անդադար հեռախոսազանգերի է պատասխանել: Բոլորին հորդորել է խուճապի չմատնվել, վտանգավոր ոչինչ չկա:

Մանրամասները 1in.am-ի տեսանյութում։

Նույն շարքից