Աշխարհի խոշորագույն սոցկայքը՝ Ֆեյսբուքը, կրկին պատրաստվում է փոխել նորությունների ժապավենի ձևավորումը: Նշվում է, որ փոփոխություններից հետո նախապատվությունը տրվելու է ընկերների հրապարակումներին, ինչը թույլ կտա հսկաական ինֆորմացիայի պայմաններում աչքաթող չանել մտերիմ ընկերների հաղորդագրությունները:
Միևնույն ժամանակ սոցկայքի ղեկավարությունը հայտնում է, որ փոփոխությունները կարող են փոքրացնել որոշ հրապարակումների հանդիպելու հավանականությունը: Ամենայն հավանականությամբ, նախ տուժելու են ԶԼՄ-ների պաշտոնկան խմբերը, որոնց համար սոցկայքերը վաղուց են դարձել տրաֆիկի լուրջ աղբյուր:
Ամեն դեպքում նշվում է, որ փոփոխությունները չպետք է ազդեն այն էջերի վրա, որոնք ակտիվորեն տարածվում են օգտատերերի կողմից: