Հասարակություն 

Ֆեյսբուքյան ավելի քան 267 միլիոն օգտատերերի տվյալների արտահոսք է եղել

Բրիտանական Comparitech ընկերությունը հայտնել է, որ ֆեյսբուքյան 267 միլիոն օգտատերերի անձնական տվյալների արտահոսք է եղել: Դրանք հասանելի են դարձել ամբողջ համացանցում:

Նշվում է, որ անուններ, հեռախոսահամրներ և այն տեղեկություններ պարունակող տվյալների ազատ մուտք կարող է ունենալ ցանկացած օգտատեր առանց ծածկագրի և գրանցման: Ընդ որում՝ այդ տվյալները հիմնականում պատկանում են ԱՄՆ-ի օգտատերերին:

Նշվում է, որ տվյալները տարածվել են դեկտեմբերի 4-ին հակերների միջոցով, սակայն դեկտեմբերի 19-ին տվյալների մուտքն արդեն կասեցվել է:

Նույն շարքից