Հասարակություն 

Ֆինլանդիայի 69-ամյա նախագահը երրորդ անգամ հայր է դարձել

Ֆինլանդիայի նախագահ Սաուլ Նիինիստյոն երրորդ անգամ հայր է դարձել: 69-ամյա նախագահը և վերջինիս 40-ամյա կինը որդին են ունեցել: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը:

Մայրն ու երեխան իրենց լավ են զգում, ծննդաբերությունը նորմալ է անցել:

Նշենք, որ այս երեխան նախագահի և վերջինիս կնոջ առաջնեկն է, մյուս երկու երեխաները Նիինիստյոն ունեցել է առաջին կնոջից, ով 1995 թվականին մահացավ ավտովթարի արդյունքում:

Երկրորդ անգամ Ֆինլանդիայի նախագահն ամուսնացել էր 2009 թվականին:

 

Նույն շարքից