Այս գիշեր ֆրանսիական Ռուանում գտնվող Cuba Libre բարում ծննդյան տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրդեհի արդյունքում 13 մարդ է մահացել, հայտնում է Paris-Normandie-ը՝ հավելելով, որ կրակը բռնկվել է հրավառության ժամանակ:
Հրդեհը մարվել է մոտ մեկ ժամվա ընթացքում, օպերացիային մասնակցել է ավելի քան 50 մարդ:
Բոլոր զոհերը 18-25 տարեկան երիտասարդներ են: Կան նաև վիրավորներ, որոնց թիվը հասնում է 6-ի: