Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսիացի պատգամավորների խումբը պլանավորում է հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Ֆրանսիացի պատգամավորները Սիրիայում կգտնվեն նոյեմբերի 11-14-ը։
Ազգային ժողովի (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ) պատգամավոր Թիերի Մարիանին հայտարարել է, որ իրենք պլանավորում են հանդիպել նախագահ Ասադի, արտգործնախարար Վալիդ Մուալեմի ու Սիրիայի խորհրդարանի անդամների հետ։
Օրենսդիրն ընդգծել է, որ ֆրանսիական պատվիրակությունը, որում իրենից բացի, ընդգրկված են Ազգային ժողովի ևս 4 պատգամավորներ, քննարկելու է հումանիտար հարցեր, ԴԱԻՇ-ի ու ահաբեկչական մյուս խմբավորումների դեմ պայքարը, սիրիական հակամարտության քաղաքական կարգավորումը, ինչպես նաև տնտեսական համագործակցության ձևերը։