Փրկարարներին հաջողվել է հայտնաբերել Ալպերում վթարված А320 օդանավի բոլոր 150 զոհերի մարմինների մասերը: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով Ֆրանսիայի դատախազության տվյալները:
Germanwings ավիաընկերությանը պատկանող А320 ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Բարսելոնա-Դյուսելդորֆ չվերթը, վթարվել է մարտի 24-ին` Ֆրանսիայի Վերին Ալպերում: Անձնակազմն ու բոլոր ուղևորները զոհվել են:
Ֆրանսիացի քննիչները ենթադրում են, որ ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեա Լուբիցը գիտակցաբար ինքնաթիռը ուղղորդել է դեպի լեռներ` օգտվելով հրամանատար օդաչուի բացակայությունից և փակվելով խցիկում:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայտնաբերվել է վթարված օդանավի երկրորդ «սև արկղը»: